ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Իմ երազած Հայաստանը

Իմ երազած Հայաստանը
19.10.2023 | 12:33

ՈՒզո՞ւմ ես իրականություն դարձնել այն, սկսիր նախ և առաջ ձեռք խփելով սեղանին քո բակում, լսարանում, հիմնարկում, ընկերությունում, խանութում։ Աղբահավաքը սկսիր ամեն մի հանրային վայրում, ուր դու գործում ես։

Բա՛վ է խավարից բողոքել։

Վառիր քո պայքարի մոմն այսօր։

Թքած, թե ընդդիմադիր առաջնորդներ չկան, կամ խիստ դժգոհ ես նրանց գործելակերպից։ Նրանք էլ հին համակարգի ատրիբուտներն են, համակարգ, որ այսօր շռնդալից փլուզվում է։

Այս պահին հորիզոնում չկան կարգին մարդիկ, որ պայքարն առաջնորդեն, կհայտնվեն շատ շուտով։ Փառք Աստծո, Հայաստանը երբեք զուրկ չի եղել մարդկային արժեքավոր կապիտալից։ Հազարավոր ու տասնյակ հազարավոր ազնիվ ու կարգին մարդիկ կան, որոնց դու չես տեսնում, որովհետև անիծված՝ օտարներին սպասարկող լրատվությունը չի լուսաբանում այդ մարդկանց, բայց նրանք անպայման ջրի երես են դուրս գալու։ Կասկածել անգամ պետք չէ։

Կարևորն այս պահին սկսելն է․ առաջին քայլը կատարելը։ Հետո հեղեղի նման գալու են մյուսները։ Քեզ թվում է, որ դու միայնակ ես այս անտանելի ցավի ու մեծ ողբի հետ, որը 3 տարի շարունակ զրկել է քնից ։ Դա այդպես չէ։ Քեզ նման հարյուր հազարավոր տառապողներ կան։

Եթե չես անում այս քայլը, դու դրանով խնդիրների ահագնացող կծիկը փոխանցում ես քո երեխաներին ու թոռներին։

Նրանք գժվելու են այն հարցից, թե դու ո՞ւր էիր, երբ երկիրդ մոլագարորեն կործանվում էր:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 6504

Մեկնաբանություններ